Posted in Ուսումնական ճամբար

«Հակբացիլ Կոմիտաս» լողափին ․ ուսումնական ճամբարի չորորդ օրը

Ճամբարային օրը սկսում ենք լողափին կոմիտասյան երգերով, ուրախ լողով, հավես չփչփոցով։ Լողից հետո մենք խաղում ենք բակային խաղեր՝ կարմիր կոճակ, գնդակ։ Իմ ընկերների հետ քննարկում ենք նաև մաթեմատիկայի ֆլեշմոբի խնդիրը, խաղում ենք սեղանի խաղեր։

Posted in Մեկի մասին կամ արկածները

Իմ արկածները

Ես մի օր իմ ընտանիքի հետ գնացել էի Քարաբերդ գյուղ։ Մենք այնտեղ մեքենայով կհասնեինք 2 ժամից և այդ ճանապարհը իմ համար մի շատ երկար ճանապարհ եր։ Այնտեղ մի շատ շքեղ և անբացատրելի տեղ է, միայն տեսնում ես գեղեցիկ կանաչ գույնը որտեղ որ նայես։ Իմ ընտանիքը որոշել էր գյուղի լեռներից մեկը բարձրանանք։ Ես կարծում էի որ չեմ կարողանա մինչև այդ լեռը բարձրանալ, բայց կարողացա բարձրանալ։ Քայլեցինք, քայլեցինք ու հասանք ցոր, այդ գեղեցիկ ցորան մեջ, որը ամբողջությամբ կանաչ էր, եղբայրս ու ես զվարճանալով վազեցինք։ Ժամը հասավ որ վերադարնանք տուն։ Մենք չեինք ուզում թողնել այդ շքեղ ցորը և վերադարնալ տուն։ Ուրախ եմ որ գնացել եմ Քարաբերդ և արկածախնդիր ժամեր անցկացրել եմ այնտեղ։